Հայաստանում փաստաբանները նոր խորհուրդ են ընտրում

Հայաստանում փաստաբանները նոր խորհուրդ են ընտրում

Երևանում անցկացվում են Հայաստանի փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններ: Փետրվարի 11-ի առավոտյան մեկնարկած ընտրություններն անցկացվում են փակ գաղտնի քվեարկությամբ, որը կավարտվի ժամը 17:00-ին: Խորհրդի անդամի պաշտոնին հավակնում է 35 փաստաբան: Թեկնածուների շարքում են ՀՀ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը եւ այլք:

Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:

Խորհրդի անդամների թիվը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել 12 անդամից` չհաշված խորհրդի նախագահին: Խորհրդի անդամները (բացառությամբ խորհրդի նախագահի) վարկանիշային կարգով ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից 4 տարի պաշտոնավարման ժամկետով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում