Ստամբուլի ոստիկանությունը PKK-ի դեմ լայնածավալ հատուկ գործողություններ է սկսել. կան ձերբակալվածներ

Ստամբուլի ոստիկանությունը PKK-ի դեմ լայնածավալ հատուկ գործողություններ է սկսել. կան ձերբակալվածներ

Ստամբուլի ոստիկանության և ազգային անվտանգության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները լայնածավալ հատուկ գործողություններ են սկսել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ֆինանսական աղբյուրները բացահայտելու ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Միաժամանակյա հատուկ գործողություններ են իրականացվում Ստամբուլի տարբեր շրջաններում:

Հետախուզական գործողությունների արդյունքում Ստամբուլի Գազիոoմանփաշա շրջանում ձերբակալվել է 17 անձ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի բանվորական կուսակցությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:

1980-ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում