Բաքվում հույս ունեն, որ Լապշինի գործը չի ազդի ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա

Բաքվում հույս ունեն, որ Լապշինի գործը չի ազդի ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա

Բաքվում հույս ունեն, որ Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված և ձերբակալված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործը վատ չի անդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Լապշինի գործը չի կարող փչացնել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այդ հարցը պետք չէ քաղաքականացնել»,-նշել է Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում