Թուրքական լրատվամիջոցները հայտնում են ԱՄՆ 151 պատգամավորների և գյուլենականների կապի մասին

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են ԱՄՆ 151 պատգամավորների և գյուլենականների կապի մասին

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Հասարակական ինտեգրման կենտրոնը հրապարակել է մի հոդված, որում խոսվում է գյուլենականների և ԱՄՆ խորհրդարանականների համագործակցության մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբելեր»-ը:

Կենտրոնի կողմից հրապարակված հոդվածի համաձայն` 2006-2015 թվականներին ԱՄՆ-ի 29 տարբեր նահանգներից ընտրված 151 պատգամավորներ ԱՄՆ-ում գործող գյուլենական ասոցիացիաների և հիմնադրամների հովանավորությամբ անվճար այցեր են կատարել Թուրքիա:

Հոդվածում նշվում է, որ գյուլենականները այդ ֆինանսավորումները կատարել են հետագայում ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում ներկայացված այդ 151 պատգամավորներին կաշառելու և իրենց կողմը գրավելու նպատակով:

Գյուլենականների «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժումը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, ով ԱՄՆ-ում բնակվում է որպես քաղաքական վտարանդի, մեղադրվում է 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Էրդողանը ամեն կերպ ցանկանում է հասնել նրան, որ ԱՄՆ-ը Գյուլենին հանձնի թուրքական արդարադատությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում