Տասնյակ հազարավոր մարդիկ են կրկին դուրս եկել բողոքելու Ռումինիայի կառավարության դեմ

Տասնյակ հազարավոր մարդիկ են կրկին դուրս եկել բողոքելու Ռումինիայի կառավարության դեմ

Ռումինիայում տասնյակ հազարավոր մարդիկ են կրկին դուրս եկել կառավարության դեմ բողոքի ակցիայի, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: 

Փետրվարի 12-ին երկրի մայրաքաղաք Բուխարեստում՝ կառավարության շենքի առջեւ, հավաքվել էր 50 հազար մարդ: Ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) նրանք միաժամանակ իրենց գլխավերեւում բարձրացրել են կարմիր, դեղին եւ կապույտ գույների թղթեր՝ այդ կերպ ձեւավորելով ռումինական դրոշը:

Երկրի մյուս քաղաքներում, ինչպես նաեւ արտասահմանում բողոքի են դուրս եկել եւս տասնյակ հազարավորներ մարդիկ:

Ավելի վաղ Ռումինիայի կառավարությունը հրաժարվել է այն ուղղումներից, որոնք կարող էին հանգեցնել բանտերից կառավարող կուսակցության՝ կոռուպցիոն գործերով դատապարտված կողմնակիցների ազատ արձակմանը: Սակայն բողոքները չեն դադարում:

Հուզումների այս ալիքն ամենազանգվածայինն է 1989 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ տապալվեց կոմկուսակցության իշխանությունը՝ Նիկոլաե Չաուշեսկուի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում