Ստամբուլում ձերբակալվել է Քրդական բանվորական կուսակցության 70 անդամ

Ստամբուլում ձերբակալվել է Քրդական բանվորական կուսակցության 70 անդամ

Ստամբուլում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ համաժամանակյա գործողություն է իրականացվել 104 հասցեում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գործողության արդյունքում ձերբակալվել է 70 մարդ: Մի շարք հասցեներից ձեռք են բերվել զենք ու զինամթերք:

Թուրքական իրավապահ մարմինները շարունակում են աշխատանքները ևս 34 կասկածյալի ձերբակալելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում