Թրամփի խորհրդականը հայտարարել է նախագահական ընտրություններում կեղծումների ապացույցների մասին

Թրամփի խորհրդականը հայտարարել է նախագահական ընտրություններում կեղծումների ապացույցների մասին

Սպիտակ տունը նախագահական ընտրություններում կեղծումների բազմաթիվ ապացույցներ ունի: Դոնալդ Թրամփի՝ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Սթիվեն Միլլերն այս մասին հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որը եթեր է տրվել փետրվարի 12-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Սպիտակ տունն ընտրություններում խարդախության վիթխարի քանակությամբ ապացույցներ է տրամադրել, խոսքը վերաբերում է քվեարկած այն մարդկանց, որոնք ապրում են ավելի քան մեկ նահանգում»,- հայտնել է Միլլերը: Նրա խոսքով՝ արձանագրվել է քվեարկությանը մահացած մարդկանց եւ նրանց մասնակցությունը, ովքեր ԱՄՆ-ի քաղաքացիներ չեն:

Միլլերն ստեղծված իրավիճակը որակել է սկանդալ եւ հավելել, որ Միացյալ Նահանգները պետք Է «սարսափի մեջ լինի» այն բանի պատճառով, որ ընտրություններում քվեարկում են նրանք, ովքեր դրա իրավունքը չունեն՝ դրանով իսկ խաչ քաշելով օրինապահ ամերիկացիների իրավունքների վրա: 

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի նոյեմբերի 8-ին, դրանցում հաղթանակ է տարել հանրապետական Դոնալդ Թրամփը: Նոյեմբերի վերջին նա հայտարարել է Վիրջինիայի, Նյու Յորքի եւ Նյու Հեմփշիրի երեք նահանգներում քվեարկության ընթացքում տեղ գտած զգալի կեղծումների մասին: Այնտեղ հաղթանակ էր տարել Թրամփի հիմնական մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում