Թուրքիան հայտարարել է Սիրիայում ՒՊ 30 զինյալի ոչնչացնելու մասին

Թուրքիան հայտարարել է Սիրիայում ՒՊ 30 զինյալի ոչնչացնելու մասին

Թուրքական զինված ուժերը հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ երեք տասնյակ զինյալի ոչնչացնելու մյասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական զինուժի հաղորդման համաձայն` հարվածներ են հասցվել ԻՊ 51 թիրախի, սպանվել է 30 զինյալ: Բացի այդ, ոչնչացվել է «Իսլամական պետության» զինյալների կողմից որպես ապաստարան օգտագործվող 51 շինություն:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անվանումը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հարվածներ են հասցնում նաև սիրիացի քրդերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում