Թրամփի քաղաքականությանը հավանություն չտվողների բաժինը հասել է 55 տոկոսի

Թրամփի քաղաքականությանը հավանություն չտվողների բաժինը հասել է 55 տոկոսի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքի հավանության վարակնիշը նրա պաշտոնակալությունից անցած 20 օրվա ընթացքում 45 տոկոսից նվազել է մինչեւ 40 տոկոս: Այդ մասին վկայում են Գելապ հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտի տվյալները:

Նրա քաղաքականությունից դժգոհության վարկանիշը, ընդհակառակը, աճել է մինչեւ 55 տոկոս:

Հունվարի 22-ին հարցման առաջին օրը հավասար թվով ամերիկացիներ էին (45 տոկոս) Թրամփի աշխատանքը գնահատում դրական եւ բացասական:

Համեմատության համար նշենք, որ նախագահության ութ տարվա ընթացքում նրա նախորդի՝ Բարաք Օբամայի աշխատանքի հավանության եւ դրան հավանություն չտալու վարկանիշը տատանվել է 40 տոկոսի եւ 60 տոկոսի միջեւ: Ընդ որում, հավանություն տվողների բաժինը միայն մի քանի անգամ է նվազել մինչեւ 40 տոկոս եւ ավելի ցած՝ նվազագույն կետում հասնելով 38-39 տոկոսի: Ընդհակառակը, դժգոհողների թիվը չի գերազանցել 55 տոկոսը:

Գելապի ամենօրյա հեռախոսային հարցումներին մասնակցում են ԱՄՆ-ի շուրջ 1,5 հազար չափահաս բնակիչներ: Հարցման անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում