Չինգիզ Մուստաֆաև. «Ո՞վ է դա արել». նոր սենսացիոն տեսանյութ՝ Խոջալուի մասին

Չինգիզ Մուստաֆաև. «Ո՞վ է դա արել». նոր սենսացիոն տեսանյութ՝ Խոջալուի մասին

Ինտերնետում հայտնվել է Խոջալուի մասին նոր սենսացիոն տեսանյութ: Այն մերկացնում է 1992թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին տեղի ունեցած դեպքերի մասին ադրբեջանական քարոզչության՝ տարիներ շարունակ տևող անխիղճ սուտը, որը հարևան երկրում դարձել էր ճղճղան կոմերցիոն բրենդ։

Իզուր չէ, որ ադրբեջանցի մի օգտատեր ասում է, որ հայերը վաղուց էին «փնտրում» այդ տեսանյութը։

Տեսանյութում ասվում է, որ Ադրբեջանի ԳԽ-ի հանձնաժողովը քննություն է իրականացրել՝ կապված Խոջալուի դեպքերի հետ, բայց և ոչինչ չի պարզել, խաղացել է առանց խաղաթղթերի։ Չնայած, որ Խոջալուի բոլոր ականատեսները տարբեր պատճառներով զրկվել են կյանքից, ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաևի մեղադրանքը չի անհետացել և միշտ կհնչի։

Չինգիզ Մուստաֆաևն այդ տեսանյութում պատմում է այն մասին, որ հաղորդումը եթեր կտրվի և ինֆորմացիան կհասնի ժողովրդին՝ չնայած, որ մի մասն ասում է, որ այդ ինֆորմացիան ուղղված է ԳԽ-ի դեմ, իսկ մյուսները՝ որ այն կվնասի ադրբեջանցի զինվորներին։

Հետո հաղորդավարը շարունակում է. «Թամերլան Կարաևը (Ադրբեջանի ազգային բանակի ղեկավարներից մեկը, իսկ այդ ժամանակ՝ ԳԽ փոխնախագահը) մի անգամ հայտարարել է, որ եթե պատմի Խոջալուի դեպքերի մասին իր իմացածը, լեզուն կչորանա։ Բայց, ի տարբերություն Թամերլան Կարաևի, Չինգիզ Մուստաֆաևի և նրա համախոհների լեզուն չի չորանում։ Ինչպես հայտնի է, Չինգիզը ողգերգությունը նկարել է երկու անգամ…»։

Հաջորդիվ հաղորդավարը պատմում է այն մասին, որ Չինգիզը միայնակ, սեփական նախաձեռնությամբ, ոչ «ծրագրի համաձայն» թռել է աղբերգության վայր՝ երբ նրան ոչ մեկն այնտեղ չէր սպասում, և վերևից տեսել Ադրբեջանի զինված ուժերի զիծառայողներին, որոնք սկսել են փախչել՝ օդում նկատելով ուղղաթիռը։ Հետո օդաչուն, տեղ հասցնելով Չինգիզին, ցանկացել է «մոռանալ» նրան և թողնել այդտեղ։
Սպանված խոջալվեցիների դիերը գտնվում էին այդ պահին ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող Աղդամի մատույցներում, ոչ թե Խոջալուում։

Հիմնավոր/տրամաբանական/ հարց է առաջանում. ինչպե՞ս են այդ մարդիկ (ադրբեջանցի զինվորները, որոնք փախչում էին՝ տեսնելով Չինգիզի ուղղաթիռը) հայտնվել այստեղ՝ առանց ուղղաթիռի, ինչո՞ւ և ո՞ւր են տանում խոջալվեցիների դիերը, եթե կա օդային ճանապարհ և «ցամաքային» ճանապարհով Աղդամ հասնելու հնարավորություն։ Ինչո՞ւ ոչ ոք չի պաշտպանել սպանված խոջալվեցիների մարմինները։

Ինչպես տեսնում եք, դիերը ի սկզբանե այլանդակված չէին, և երկրորդ նկարահանումը կազմակերպված էր «միջազգային հանրության» համար, և տեսեք, թե ինչ է կատարվել դիակների հետ (այդ պահին հաղորդավարը կադրից դուրս մեկնաբանում է նկարները, որտեղ նույն սպանված մարդիկ ցույց են տրված երկու անգամ՝ ընդ որում երկրորդ անգամն այլանդակված վիճակում)։

Կադրից դուրս Չինգիզի ձայնն է. «Ո՞վ է դա արել։ Ես երեկ էլ, երեկ չէ առաջին օրն էլ նկարել եմ, նման բան չի եղել»։

Հաղորդավարը շարունակում է հարցադրումները. «Ո՞վ է մեկ օրում դա արել։ Նման անպատասխան հարցերը շատ են, իսկ մեր ժամանակը՝ քիչ…»։

ՊԱՆԴՈՒԽՏ, Էլնուր ՆԱՋԱՖԶԱԴԵ

Հետևեք մեզ նաև Telegram-ում