Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին գրում է gazeta.ru-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,15%-ով՝ հասնելով 55,78 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլի ֆյուչերսներն էլ նվազել են 0,12%-ով՝ հասնելով բարելի համար 56,63 դոլարի:

Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում