Լիբանանի զբոսաշրջության նախարարը հորդորել է հարգել հայկական համայնքի յուրահատկությունները

Լիբանանի զբոսաշրջության նախարարը հորդորել է հարգել հայկական համայնքի յուրահատկությունները

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Գիդանյանը հայտարարել է, որ պետք է հարգել հայկական համայնքի յուրահատկությունները, երբ խոսք է գնում նոր ընտրական օրենքի մասին, որը պահպանում է ներկայացվածության հավասարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Գիդանյանը նշել է, որ նոր ընտրական օրենքը հավանության կարժանանա քաղաքական գործիչների մեծ մասի կողմից: Նախարարն ընդգծել է խորհրդարանական ընտրությունների կարևորությունը` հույս հայտնելով, որ հայ պատգամավորները կընտրվեն հայերի քվեներով:

Նա փաստել է, որ հայերը վերջին 25 տարվա ընթացքում մեկուսացված են եղել: Գիդանյանը կոչ է արել բոլոր քաղաքական գործիչներին ընդունել այնպիսի ընտրական օրենք, որը կապահովի լիբանանյան հանրային բոլոր շրջանակների հավասար ներկայացվածությունը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Դաշնակցություն կուսակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում