Հայաստանում պարենային ապրանքների գներն ավելացել են 1,7 տոկոսով

Հայաստանում պարենային ապրանքների գներն ավելացել են 1,7 տոկոսով

Հայաստանում 2017 թվականի հունվարին, նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 1,7 տոկոսով:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներից, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 6,7 տոկոսով:

Ըստ պաշտոնական վիճակագրության, աճը հիմնականում պայմանավորված է մրգի, ձվի, բանջարեղեն և կարտոֆիլի, շաքարավազի և ոչ ոգելից խմիչքների ապրանքատեսակների գների աճով:

Մրգի ապրանքախմբում գների աճը հունվարին, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, կազմել է 19,4 տոկոս: Բանջարեղենի և կարտոֆիլի գների աճը կազմել է 10,6 տոկոս, շաքարավազինը`15 տոկոս, իսկ ոչ ոգելից խմիչքներինը` 4,1 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում