Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանում փետրվարի 17-ից սպասվում է օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազում: Այս մասին տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա փոխանցմամբ, մինչեւ փետրվարի 17-ն օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի, Արարատյան դաշտում գիշերը կլինի -8…-10, ցերեկը՝ -2…-4, իսկ փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի: Այդ օրերին Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ:

Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ մինչեւ փետրվարի 15-ը տեղումները որոշակի դադարներով կշարունակվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում