Հայաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա

Հայաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու նպատակով Հայաստանից Սիրիա 40 տոննա մարդասիրական օգնություն կտեղափոխվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 13-ին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչություններից աշխատակիցներ կմեկնեն Սիրիա` երկու ինքնաթիռով առաքվելիք բեռը տեղ հասցնելու համար: «Մենք այդ օգնությունը չենք ուղարկում միայն այնտեղ բնակվող հայերին: Մենք դա ուղարկում ենք այն բնակավայրերը, որտեղ մեր հայրենակիցների հետ միասին բնակվում են նաեւ սիրիացիներ»,- ասաց նախարարը: Հայաստանի Հանրապետության կողմից որպես մարդասիրական օգնություն Սիրիա կուղարկվեն առաջին անհրաժեշտության պարագաներ` հագուստ, սնունդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում