Էրդողանը հայտարարել է Հյուսիսային Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու մտադրության մասին

Էրդողանը հայտարարել է Հյուսիսային Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու մտադրության մասին

Պաշտոնական Անկարան կրկին հայտարարել է այն մասին, որ էլ-Բաբում գործողությունների ավարտից հետո թուրքական ուժերը շարժվելու են Սիրիայի հյուսիսային այլ շրջաններ: Այս անգամ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Էրդողանը հայտարարել է, որ էլ-Բաբում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարն ավարտելուց հետո իրենք կշարժվեն դեպի արևելյան շրջաններ` Մանբիջ ու Ռաքքա:

Ավելի վաղ այս մասին հայտարարություն էր արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում