«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գրեթե պատրաստ է

«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գրեթե պատրաստ է

«Ժամանակ»-ի տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գրեթե պատրաստ է:

«Ցուցակը կգլխավորի ԲՀԿ նորընտիր ղեկավար Գագիկ Ծառուկյանը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են Իշխան Զաքարյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Դաշինքի առանցքը ԲՀԿ-ն է, ընդգրկված են նաև քաղաքական առանձին գործիչներ՝ «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը և ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ում հետ պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ և վերջին Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող տարածքներում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրի իր թեկնածությունը»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում