«Հայկական ժամանակ». Կառավարությունը շարունակում խոշոր գումարներ տալ Կոտայքի նախկին մարզպետին

«Հայկական ժամանակ». Կառավարությունը շարունակում խոշոր գումարներ տալ Կոտայքի նախկին մարզպետին

ՀՀ կառավարությունը շարունակում է պետբյուջեից խոշոր գումարներ հատկացնել բնապահպանության նախկին նախարար և Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի «Հանարդնախագիծ» ընկերությանը. այս անգամ հատկացրել է 20 մլն 722 հազար դրամ։

«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունն անցած ամիս ընկերության հետ պայմանագիր է կնքել, որ 400 քմ տարածքի համար վճարելու է 20 մլն 722 հազար դրամ։ Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող այդ տարածքը զբաղեցնում է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որի ղեկավար կազմը նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ նստում է կառավարության կենտրոնական մասնաշենքում՝ վարչապետի հետ միասին։

Ա. Հարությունյանը կարողացել է այդ խիստ եկամտաբեր շենքը ձեռք բերել ավելի քան 10 տարի առաջ, երբ քաղաքաշինության նախարարն էր։ Պետգույքի կառավարման վարչությունը մեկ այլ պայմանագրի համաձայն նույն՝ «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալում է 1750 քմ մակերեսով մեկ այլ տարածք արդեն ֆինանսների նախարարության համար։ Այս տարածքը զբաղեցնում է շենքի մոտ երկուսուկես հարկաբաժինները, և դրա համար արդեն պետբյուջեն «Հանարդնախագծին» պետք է վճարի 103 մլն 614 հազար դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում