Բերդ-Ճամբարակ ճանապարհը բքի պատճառով փակ է

Բերդ-Ճամբարակ ճանապարհը բքի պատճառով փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Նոյեմբերյանի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում