Թուրքիան հայտարարել է Սիրիայում ԻՊ 26 զինյալի ոչնչացնելու մասին

Թուրքիան հայտարարել է Սիրիայում ԻՊ 26 զինյալի ոչնչացնելու մասին

Թուրքական զինված ուժերը հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան երկու տասնյակ զինյալի ոչնչացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությ ունը:

Թուրքական զինուժի հաղորդման համաձայն` հարվածներ են հասցվել ԻՊ 178 թիրախի, սպանվել է 26 զինյալ: Բացի այդ, ոչնչացնել է «Իսլամական պետության» զինյալների կողմից որպես ապաստարան օգտագործվող 41 շինություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում