AM | RU
USD
EUR
RUB

«Պատերազմը Ադրբեջանին պետք է բոլոր պարագաներում». քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի մեկնաբանմամբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զարգացումները դեռեւս բացասական ուղղությամբ են ընթանում, ու եթե այս միտումները շարունակական լինեն, միակ բանը, որ կարելի է սպասել՝ այս իրավիճակի պահպանումն է:

«Այսինքն, թույլ չտալ, որ սրանից ավելի սրանա իրավիճակը, քանի որ չկա բանակցային գործընթաց, միջնորդների հստակ դիրքորոշում, փոխարենը կա իրավիճակի սրում սահմանում»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:

Անցած տարի ապրիլի մեկին նախորդող շրջանում ու այս տարվա նույն ժամանակահատվածում ադրբեջանական գործողությունները քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի վերլուծությամբ, շատ նման են.

«Մեծանում է լարվածության աստիճանը, բայց երբեք խորհուրդ չէի տա դա ընկալել որպես ապրիլյան սցենարի կրկնության՝ այսպես ասած, ազդանշան: Այդ նույն պատերազմը կարող է այս անգամ սկսել ոչ թե ապրիլին, այլ փետրվարին կամ ավելի ուշ: Չպետք է կարծել՝ նույն սցենարն է կիրառվել եւ պետք է անընդհատ սպասել հնարավոր վատագույն զարգացումներին:

Ավելի քան համոզված եմ՝ եթե Ադրբեջանը ունենար պատերազմը վերսկսելու պոտենցիալ, դա կաներ դեռեւս անցած տարվա վերջին, երբ պարզ դարձավ, որ միեւնույնն է բանակցային գործընթացից խուսափում է ու, ըստ էության, բանակցություններով, քաղաքական ճանապարհով չի կարող վերացնել ապրիլյան իր ձախողումների հետեւանքները:

Այսինքն, այս պատերազմը պետք է Ադրբեջանին բոլոր պարագաներում, բայց նա չունի բավականաչափ ռեսուրսներ պատերազմը սկսելու համար: Ես կարծում եմ, որ նա հիմա մեծացնելու է լարվածությունը՝ օգտագործելով թնդանոթներ սահմանում, որովհետեւ փորձում է պատերազմի իմիտացիա ստեղծել, ստեղծել մի իրավիճակ, երբ պատերազմն իրականում չկա, բայց դրա մասին բոլորը խոսում են: Այդ ճանապարհով փորձում են շտկել ապրիլյան պատերազմի հետեւանքները եւ հասնել նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները կողմերին կառաջարկեն ամեն ինչ նորից սկսել»:

Լրահոս
Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայ-լիբանանյան բարեկամության շառավիղը ձգվում է Անթիլիասից, Բուրջ Համուդից ու Այնճարից մինչև Երևանի սրտում գտնվող Բեյրութի փողոց Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում Մինսկում կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ Լիբանանցիները Հայաստանը սիրում են տեղի հայ համայնքի միջոցով և անպայման ցանկանում են տեսնել այն Մադագասկարի նախագահը հոկտեմբերի կայցելի Հայաստան. վարչապետն ընդունել է Մադագասկարի ԱԳ նախարարին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նորաբաց օդային ռոբոտատեխնիկայի հետազոտական կենտրոնում իրականացվելու են անօդաչու սարքերի հետ կապված գիտահետազոտական աշխատանքներ Արմեն Սարգսյան․ Շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում Սոցօգնությունների կրճատումը խոշորացված համայնքներում Սումգայիթում հայերի ջարդերի նախաձեռնողները իրենց նպատակին չեն հասել, որովհետև Արցախն ազատագրվել է Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին ՀՀ ՔԿ-ն քրգործ է հարուցել ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ խորհրդարանի ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին Բաքուն չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ սկզբունքային մոտեցումը. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին Խորհրդարանը քննարկելու է հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման մասին հայտարարության նախագիծ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն Ալեքսանդր Մանասյանը կարևորում է ադրբեջանահայերի կոտորածների իմաստավորումը Հայոց ցեղասպանության համատեքստում 50-ից ավելի մարդ Է հրդեհներից զոհվել չինական Նոր տարվա տոնակատարության շրջանում Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Խորհրդարանի կողմից Գալուստ Սահակյանի երազանքը Պուտինը մտադիր չէ ԼՂ հակամարտության համար պատասխանատվություն ստանձնել. Թոմաս դե Վաալ Կառավարությունը շարունակում է գարնանացան ցորենի արտադրության զարգացման ծրագիրը «Ադրբեջանից արդեն ինքնասպանության հոտ է գալիս». փորձագետները նշում են ինքնասպանությունների թվի աճի հիմնական պատճառները ՀՀ ԱՆ-ն նպատակ ունի 12 տարում մեկ երրորդով կրճատել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Արցախում զինծառայող է զոհվել «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի ուղարկած դիմում-բողոքը ուղարկվել է Քննչական կոմիտե Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել Սովորական ցավազրկող գնելու հետ կապված խնդիր չի լինելու. ԱՆ ներկայացուցիչ Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամերը պետք է ունենան խաղաղ լուծումներ Իրանում պարսկերենը կատարելագործած հայաստանցի ասպիրանտներն ու ուսանողները գոհ են վերադարձել երկշաբաթյա կուրսից Էկոլոգիական կրթության գաղափարը կարմիր գծի նման տանելու ենք. Արծվիկ Մինասյան Աշոտ Մանուկյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության ներկայացուցիչներին Ադրբեջանը ծրագրել էր հայ ժողովրդի ջարդերը սկսել Ստեփանակերտից. Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը նոր մանրամասներ ներկայացրեց Լիբանանը Հայաստանի կողքին է իր ժողովրդի խաղաղության իրավունքները պաշտպանելիս. նախագահ Աուն Ադրբեջանական ֆաշիզմը իր դաժանությամբ գերազանցում է հիտլերյան ֆաշիզմին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan