AM | RU
USD
EUR
RUB

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6 տոկոս

 
 

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում 2017 թ. փետրվարի 14-ին տեղի ունեցած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

2017 թ. հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0.6%: Արտաքին հատվածում ձևավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են որոշ գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թ-ի համար տնտեսական աճի գնահատականները նվազել են՝ պայմանավորված հիմնականում առաջարկի գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, աստիճանաբար վերականգնվում է ներքին պահանջարկը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների: Նշենք, որ նախորդ կանխատեսման համեմատ որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձևավորման և հունվարից գազի, իսկ փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման պարագայում գնաճի նպատակին հասնելու հետագիծը կլինի փոքր ինչ ավելի դանդաղ: Հաշվի առնելով նշված գործոնները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ 2017 թ-ին Կառավարության կողմից նախանշված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար և հնարավոր է գտնում այս անգամ ևս թուլացնել դրամավարկային պայմանները:

ԿԲ խորհուրդը մնում է այն կարծիքին, որ մինչ օրս իրականացված քաղաքականությունը ստեղծել է բավարար խթաններ՝ 2017 թ-ին գնանկումային միջավայրի չեզոքացման և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար, սակայն ավանդական դրամավարկային քաղաքականության ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ: Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով գների կայունության ապահովման խնդրին, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, իր գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.5% և 4.5%:

Լրահոս
Բողոքի ակցիա՝ Սեւան-Երեւան ավտոմայրուղում Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում Անձնագրային համակարգում ոստիկանություն կարևոր փոփոխություններ է խոստանում Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին․ ԵԿՄ ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի. ԵԿՄ փոխնախագահ Կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խուլիգանության մեջ ԱԻՆ-ը հորդորում է ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով Հայաստանում հունիսի վերջին օրերին թեժ է լինելու. սպասվում է +40 աստիճան Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանին չեն գոհացրել խորհրդարանական ընտրության արդյունքները Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պետական իրավասու մարմինների լռությունը լրագրողներին ուղղված սպառնալիքների դեպքերին Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը ԵԿՄ վարչությունն այսօր արտահերթ նիստ կանի, կորոշվի համագումարի օրը Սկսել են միջամտել անձանց տնտեսական գործունեությանը և սեփականության իրավունքին Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են ՀԷՑ-ը` անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ»․ հաշմանդամություն ունեցողները բողոքում են Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք Արցախի պաշտպանության բանակում անցկացվել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս․ նոր բացահայտումներ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Բարեկամական ևս մեկ երկրի զենքի՝ Ադրբեջանում հայտնվելու պատմություն ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan