Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է ավելի քան մեկ տարվա ազատազրկման

Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է ավելի քան մեկ տարվա ազատազրկման

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրող, Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը Քրդական բանվորական կուսակցության ղեկավարներից մեկի` Ֆեհման Հուսեյնի մասին հոդված գրելու պատճառով դատապարտվել է 1 տարի և 3 ամիս ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ: Ջեմալը հերքել է մեղադրանքը` հայտնելով, որ իր արածը հանցանք չի կարող համարվել:

Դատարանը վճռել է, որ պատժի կրումը պետք է հետաձգվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում