Մալայզիայում սպանվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը. Ռյոնհապ

Մալայզիայում սպանվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը. Ռյոնհապ

Մալայզիայում սպանվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Կիմ Չոն Նամը ենթադրաբար սպանվել է օդանավակայանում թունավորված ասեղներով: Մահափորձը կատարել են երկու կանայք:

Կիմ Չոն Նամը Կիմ Չեն Իրի ավագ որդին է, Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի եղբայրը: Նրանց մայրերը տարբեր են: Կիմ Չոն Նամը զրկվել էր հոր բարեհաճությունից, հեռացվել բարձրագույն պաշտոնի ժառանգումից: 2001 թվականից նա ապրում էր արտասահմանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում