Թուրքիան ԱՄՆ-ից Գյուլենին արտահանձնելու գործով նոր զարգացումների ակնկալիք ունի

Թուրքիան ԱՄՆ-ից Գյուլենին արտահանձնելու գործով նոր զարգացումների ակնկալիք ունի

Պաշտոնական Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանում դրական ակնկալիքներ ունի չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

«Առաջիկայում կլինի հնարավորությունը հեռախոսազրույցի միջոցով կամ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ԱՄՆ նոր արդարադատության նախարարին տեղեկացնել այս հարցում Թուրքիայի ակնկալիքների մասին, ինչպես նաև հայտնել այն, թե Գյուլենի և մյուս գյուլենականների վերադարձը Թուրքիայի համար ինչ նշանակություն ունի: Մենք այս հարցում նոր զարգացումներ ենք ակնկալում»,- ասել է Բոզդաղը: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը Թրամփի ստանձնելուց հետո իրենք Թուրքիայում ռազմական հեղաշրջմանը Գյուլենի մասնակցության մասին նոր ապացույցներ են ուղարկել Միացյալ Նահանգ ներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում