Բրիտանիայի վարչապետը մերժել է Թրամփի պետական այցը չեղարկելու հանրագիրը

Բրիտանիայի վարչապետը մերժել է Թրամփի պետական այցը չեղարկելու հանրագիրը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը չեղարկելու` 1,8 մլն բրիտանացիների ստորագրած հանրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին հայտնել է «Թելեգրաֆ» թերթը:

«Կառավարությունը գտնում է, որ ԱՄՆ-ի նախագահին պետք է թույլատրվի պետական այց կատարել: Մենք անհամբերությամբ ենք սպասում նախագահ Թրամփին ողջունելու հնարավորությանը»,-ասված է հանրագրին կառավարության պատասխանում:

Կառավարությունը հայտարարել է, որ «ուշադրության է առնում այն կոշտ դիրքորոշումը, որն ամրագրված է հանրագրի բազմաթվի ստորագրություններով, բայց բուն հանրագիրը չի պաշտպանում»:

Բրիտանական խորհրդարանը Թրամփի պետական այցի չեղարկման հանրագիրը քննարկելու է արդեն եկող շաբաթ՝ փետրվարի 20-ին:

Lետական այցով Մեծ Բրիտանիա ժամանելու Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերը Թրամփին փոխանցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում