Դրեզդենի բնակիչները կենդանի շղթայով արգելափակել են ծայրահեղ աջ ակտիվիստների երթը

Դրեզդենի բնակիչները կենդանի շղթայով արգելափակել են ծայրահեղ աջ ակտիվիստների երթը

Դրեզդենի հարյուրավոր բնակիչներ ձեռք-ձեռքի տված կենդանի շղթա են կազմել՝ արգելափակելու ծայրահեղ աջ ակտիվիստների երթը: Փետրվարի 14-ին իրադարձությունների վայրից կադրեր է հրապարակել Ruptly-ն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ինչպես ճշտում է գործակալությունը, աջ արմատականները պլանավորում էին ցույց կազմակերպել 1945 թվականին դաշնակիցների օդուժի կողմից քաղաքի ռմբակոծումների սկսվելու տարեդարձի կապակցությամբ, սակայն նրանց պլանները խափանվել են:

1945 թվականի վետրվարի 13-15-ը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը մի շարք ավիագրոհներ են իրականացրել Դրեզդենի վրա. ռմբակոծումներից եւ դրանց հետեւանքով ծագած հրդեհներից զոհվել է 22 հազարից մինչեւ 25 հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում