Հայաստանի հումանիտար օգնությունը Լաթաքիայում ընդունել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը

Հայաստանի հումանիտար օգնությունը Լաթաքիայում ընդունել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը Լաթաքիայի Խմեյմիմ ավիաբազայում ընդունել է հերթական անգամ Հայաստանից ուղարկված շուրջ 18 տոննա հումանիտար օգնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգնությունը նախատեսված է սիրիական հակամարտությունից տուժած բնակչության համար: Հումանիտար օգնության փաթեթների վրա գրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով բեռնված ինքնաթիռը Սիրիա է մեկնել փետրվարի 14-ի առավոտյան Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Հայաստանի Հանրապետությունը նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն երկրորդ անգամ է մարդասիրական օգնություն ուղարկում Սիրիա: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ն Սիրիա է առաքել 40 տոննա բեռ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում