Ադրբեջանի նավթային հիմնադրամի ակտիվները նախորդ տարվա համեմատ նվազել են 427,1 մլն դոլարով

Ադրբեջանի նավթային հիմնադրամի ակտիվները նախորդ տարվա համեմատ նվազել են 427,1 մլն դոլարով

2017-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները կազմել են 33 մլրդ 147 մլն դոլար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Նավթային պետական հիմնադրամի հունվարի 1-ի դրությամբ ունեցած ակտիվները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 427,1 մլն դոլարով:

Նախորդ տարի պետական նավթային հիմնադրամի նավթի և գազի հետ կապված համաձայնագրերի կատարման արդյունքում ստացված եկամուտները կազմել են 8 մլրդ 341,4 մլն մանաթ, նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտները` 8 մլրդ 320 մլն մանաթ, պարգևավճարները` 0,1 մլն, տարանցումից ստացված եկամուտները` 18 մլն մանաթ և այլ լրացուցիչ եկամուտներից 3,3 մլն մանաթ:

Նավթային հիմնադրամի արտարժույթի վերագնահատումից ստացված եկամուտները կազմել են 705,7 մլն մանաթ:

2016-ին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից երկրի բյուջեին փոխանցված միջոցները կազմել են 7 մլրդ 615 մլն մանաթ:

Հիմնադրամի հաղորդմամբ` ակտիվների նվազման պատճառը 2016-ին եվրոյի, ֆունտ սթերլինքի, թուրքական լիրայի և չինական յուանի ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի անկայուն լինելու հանգամանքն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում