«Հրապարակ». ՀՅԴ ցուցակի ամենակարևոր ինտրիգը. ովքեր են ցուցակի կանայք

«Հրապարակ». ՀՅԴ ցուցակի ամենակարևոր ինտրիգը. ովքեր են ցուցակի կանայք

«Այսօր Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակի առաջին համարները՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, հրապարակելու են ՀՅԴ համամասնական ցուցակը, խոսելու են ԱԺ ընտրությունների նախապատրաստական ընթացքի մասին։ Մենք տեղեկացանք, որ ցուցակի առաջին տասնյակում տեղ են զբաղեցնելու ՀՅԴ նախարարները։ Հատկապես բարդ է կանանց հարցը՝ Լիլիթ Գալստյանը երկրում չէ, այլ ակտիվ կանայք ՀՅԴ կազմում գրեթե չկան, ուստի ամենակարևոր ինտրիգը հենց դա է՝ ովքեր են ցուցակի կանայք։ Մեր տեղեկություններով, ցուցակում կլինի ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը։ ՀՅԴ ցուցակում կլինեն նաև բավականին մեծ թվով անկուսակցականներ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում