«Ժողովուրդ». Արամ Սարգսյանը` դաշինքները կուսակցությունների ղեկավարների անուններով լինելու մասին

«Ժողովուրդ». Արամ Սարգսյանը` դաշինքները կուսակցությունների ղեկավարների անուններով լինելու մասին

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքների մի մասը կուսակցությունների ղեկավարների անուններով է լինելու. նախօրեին հայտարարվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անվանումով դաշինքի մասին, սպասվում է, որ ԲՀԿ-ի շուրջ ևս դաշինք կձևավորվի, որը կրելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազգանունը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես է մեկնաբանել քաղաքական դաշտում նորահայտ այս երևույթը. «Քարոզարշավին շատ քիչ ժամանակ է մնացել և որպեսզի այդ անունը բրենդ դառնա, մարդկանց հիշողության մեջ մնա, ժամանակը չի բավարարի, դրա համար դնում են անուններով՝ մտածելով, որ իրենք արդեն բրենդ են»:

Սարգսյանը նաև կարևորել է գաղափարական դաշինքների ստեղծումը՝ ասելով. «Եթե նպատակ են դնում իշխանափոխության, դա նպատակային դաշինք է, այդ դաշինքներում կան կուսակցություններ և անհատներ, ովքեր նպատակ են դնում ցուցակի որևէ համարում լինել, նաև սա կա: Բայց ճիշտը գաղափարական դաշինքն է, պիտի իմանաս՝ ում ումով ես փոխում, և այդ տարբերակը աշխատող է կարծում եմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում