«Հայկական ժամանակ». «Վեդի Ալկո»-ի սեփականատերը ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի

«Հայկական ժամանակ». «Վեդի Ալկո»-ի սեփականատերը ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի

«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են «Վեդի Ալկո»-ի գրասենյակից։

2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին և թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ։ Տեղեկություններ կային, որ Մ. Ղազարյանին այդ հետապնդումներից ազատել է Հովիկ Աբրահամյանը։

Թերթի տեղեկություններով, վերջինս Ղազարյանին առաջարկել է այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել Արարատի մարզում։ Ղազարյանը ծնունդով Արարատի մարզից է, իսկ նրա «Վեդի Ալկոն» ունի երկու գործարան, որոնցից մեկը գտնվում է Արարատում, մյուսը՝ Վայոց ձորի մարզում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում