«Ժամանակ». Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվելու

«Ժամանակ». Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվելու

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվելու առաջիկա ընտրություններին: Նա պատրաստվում է սատարել Արմավիրում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվող Սեյրան Սարոյանին: Ռուստամ Գասպարյանը աշխատելու է Սարոյանի նախընտրական շտաբում:

«Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուստամ Գասպարյանը, ով գտնվում էր Մարտակերտում, չի ցանկացել մանրամասնել, թե ինչու չի ցանկանում մասնակցել ընտրություններին: «Չեմ ուզում և վերջ: Ուրիշ ոչ մի պատճառ չկա»:

Ինչ վերաբերում է Սեյրան Սարոյանին, ապա Գասպարյանը չի առանձնացրել նրան: «Բոլորն էլ իմ ընկերներն են: Իմ հնարավորությունների չափով կօգնեմ ու կաջակցեմ բոլորին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում