«Ժողովուրդ». Պետական որոշ գերատեսչություններ տարածքներ են վարձակալում ՀՀԿ-ից

«Ժողովուրդ». Պետական որոշ գերատեսչություններ տարածքներ են վարձակալում ՀՀԿ-ից

Պարզվում է՝ պետական որոշ գերատեսչություններ իրենց գործունեությունը կազմակերպելու համար տարածքներ են վարձակալում իշխող Հանրապետական կուսակցությունից՝ այդ կուսակցությանն ուղղելով պետական բյուջեի միջոցները:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը Վայք քաղաքում տարածք է վարձակալել ՀՀԿ-ից և այդ նպատակով կուսակցությանը վճարել է 288 հազար դրամ: ՀՀԿ-ից տարածք է վարձակալել նաև Վարյոց Ձորի մարզպետարանը՝ վճարելով մոտ 300 հազար դրամ: Փաստորեն անգամ պետությունն է ծառայեցվում իշխող կուսակցության շահերին, թեև պետք է լիներ հակառակը և ՀՀԿ-ն պետք է տարածքներ վարձակալեր պետությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում