«Հրապարակ». Շուշան Պետրոսյանը ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղում է

«Հրապարակ». Շուշան Պետրոսյանը ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղում է

«Հրապարակ»-ում կարդում ենք. «ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տասնյակում, ի տարբերություն առաջինի, չեն գերակշռում երիտասարդ դեմքերը: Այստեղ կլինեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը,Գագիկ Մինասյանը: Ուշագրավ է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը նույնպես հայտնվել է անցողիկ տեղում: Կանանց թիմում նոր անունը Շուշան Սարդարյանն է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, որը կլինի անցողիկ 25-րդում:

ՀՀԿ-ում նա նոր մարդ չէ, բոլոր ընտրական կամպանիաներում լրատվական բլոկն է ղեկավարել ու հարգանք է վայելում: Ի դեպ, ՀՀԿ պատգամավորներից շատերը երեկ տեղյակ չէին՝ իրենք կա՞ն ցուցակում, թե՞ ոչ, նրանք շունչները պահած սպասում են ցուցակին, որը կհրապարակվի այսօր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում