«Իրավունք». Դավիթ Սանասարյանն այն աստիճան է դժգոհ դաշինքից, որ մտադիր է դուրս գալ «Ժառանգություն»-ից

«Իրավունք». Դավիթ Սանասարյանն այն աստիճան է դժգոհ դաշինքից, որ մտադիր է դուրս գալ «Ժառանգություն»-ից

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ այժմ ԱՄՆ-ում հայտնի ֆլեթչեր դիվանագիտական դպրոցում և Թաֆթսի համալսարանում սովորող կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը այն աստիճան է դժգոհ «Ժառանգության» Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալուց, որ որոշել է դուրս գալ «Ժառանգությունից»:

…Մեր աղբյուրի վկայությամբ՝ Զարուհի Փոստանջյանը, ում կարծիքը Սանասարյանն ամբողջովին կիսում է, հորդորում է դա չձգձգել և կուսակցություններից դուրս գալու որոշումը հնչեցնել առաջիկա օրերին՝ դրան հավելելով Րաֆֆի Հովհաննիսյանին դատապարտող ձևակերպում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում