«Ժողովուրդ». Հրանտ Բագրատյանն «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակի 2-րդ հորիզոնականում է

«Ժողովուրդ». Հրանտ Բագրատյանն «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակի 2-րդ հորիզոնականում է

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակառակ մինչ այս հնչեցված պնդումներին, թե ինքը գլխավորելու է ընդդիմադիր դաշինքի ցուցակը, ընդգրկվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության 2-րդ հորիզոնականում: Փոխարենը՝ ԱԴԿ առաջին համարը լինելու է այդ կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը:

ԱԴԿ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ Բագրատյանը լինելու է իրենց վարչապետի թեկնածուն: Մեկնաբանությունների համար թերթը դիմել է նաև Բագրատյանին, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին:

Նշենք, որ ԱԴԿ-ն դաշինք չկազմեց այլ ուժերի հետ, սակայն իր ընտրացուցակում տեղ է հատկացրել տարբեր հայտնի գործիչների, այդ թվում «Ժառանգություն» կուսակցությունից հեռացած Ստեփան Սաֆարյանին և Անահիտ Բախշյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում