Աստանայում Սիրիային նվիրված նիստը հետաձգվում է եւ կկայանա փետրվարի 16-ին

Աստանայում Սիրիային նվիրված նիստը հետաձգվում է եւ կկայանա փետրվարի 16-ին

Սիրիայի իրադրության կարգավորման միջազգային խմբի հերթական նիստը, որը նշանակված էր փետրվարի 15-ին, հետաձգվում է եւ կկայանա փետրվարի 16-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունում: 

«Սիրիայի իրադրության կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում բարձր մակարդակի հերթական նիստը հետաձգվում է եւ կկայանա 2017 թվականի փետրվարի 16-ին»,- նշել են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ պլանավորվում էր, որ Սիրիայի իրադրության կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում բարձր մակարդակի հերթական նիստը կկայանա փետրվարի 15-ին: Հանդիպումը պետք է տեղի ունենար փակ ռեժիմով:

Փետրվարի 6-ին Աստանայում կայացել էր Սիրիայում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի գծով համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ Հորդանանի փորձագետների մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում