Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ից 17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում