Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը 2015 թվականի հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ ցած է իջել 57 ռուբլուց

Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը 2015 թվականի հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ ցած է իջել 57 ռուբլուց

Մոսկվայի բորսայի սակարկություններում դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ նվազել է 26 կոպեկով եւ կազմել 56,84 ռուբլի, տեղեկացնում  է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: 

Այսպիսով, դոլարի փոխարժեքը 2015 թվականի հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ ցած է իջել 57 ռուբլու նշագծից:

Երեւանի ժամանակով ժամը 11:11-ի դրությամբ եվրոյի փոխարժեքն ընկել է 20 կոպեկով եւ կազմել 60,4 ռուբլի: 

Brent մակնիշի նավթի՝ 2017 թվականի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում նվազել է 0,2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 55,68 դոլարի նշագիծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում