Հնդկաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել ռեկորդային 104 արբանյակ

Հնդկաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել ռեկորդային 104 արբանյակ

Հնդկական PSLV-C37 տանող հրթիռը հաջողությամբ ուղեծիր Է դուրս բեել ռեկորդային 104 արբանյակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO): 

Հրթիռի արձակումն ուղիղ եթերում հեռարձակել են տեղական զանգվածային լրատվամիջոցները: Ամբողջ առաքելությունը տեւել է շուրջ կես ժամ:

ISRO-ի նախագահ Քիրան Քումարը հավաստել է առաքելության հաջող ավարտը: «PSLV-C37-ը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել բոլոր 104 արբանյակները: Ես շնորհավորում եմ ISRO-ի ամբողջ թիմին այս նվաճման առթիվ»,– հայտարարել է նա մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում