Եվրոպայում ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող տասը քաղաքից ութը Թուրքիայում են

Եվրոպայում ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող տասը քաղաքից ութը Թուրքիայում են

Բրիտանական Guardian-ը, հենվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների վրա, հրապարակել է աշխարհի ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող քաղաքների ցանկը, որում Թուրքիան աչքի է ընկնում խիստ բացասական ցուցանիշներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայն տվյալների Եվրոպայում ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող քաղաքների առաջին տասնյակում ութը թուրքական քաղաքներ են՝ Բաթմանը, Հաքքարին, Գազիանթեփը, Սիիրթը (Սղերթ), Աֆյոնը, Քարամանը, Իգդիրը և Իսպարտան:

Աշխարհի ամենաաղտոտված մթնոլորտ ունեցող քաղաքների եռյակը հետևյալն է` Զաբոլ (Իրան), Գվալիոր (Հնդկաստան) և Ալլահաբադ (Հնդկաստան):

Հետևեք մեզ նաև Telegram-ում