Հայաստանում գործող ավիաընկերություններն ավելացնում են չվերթների հաճախականությունը

Հայաստանում գործող ավիաընկերություններն ավելացնում են չվերթների հաճախականությունը

Հայաստանում գործող արտասահմանյան ավիաընկերություններն ավելացնում են չվերթների հաճախականությունը: Այդ մասին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Ուղևորահոսքի աճին զուգահեռ մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը, մասնավորապես՝«Պոբեդա» ավիաընկերությունը մարտ ամսին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ, «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունը Դոհա-Երևան-Դոհա երթուղով այսուհետ չվերթների կիրականացնի ամենօրյա հաճախականությամբ, «Էգեյան ավիաուղիներ»-ն Աթենք-Երևան-Աթենք երթուղին ամառային նավիգացիոն շրջանում, որը սկսվում է մարտ ամսից, կշահագործի շաբաթական 6 անգամ: Իրանական ավիաընկերությունները ևս ամառային նավիգացիոն շրջանում և հատկապես իրանական Նոր տարու` Նովրուզ Բայրամի ընթացքում ավելացնում են չվերթների հաճախականությունը»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում