Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել են հիվանդանոց

Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել են հիվանդանոց

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «ՎԱԶ-21099»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 2000 թվականին ծնված Ֆիդան Հակոբյանը մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում