Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի ԼՂ հակամարտությունը

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի ԼՂ հակամարտությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը ՌԴ կատարելիք այցի շրջանակներում հանդիպում կունենա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ այցը հայ-ռուսական հագեցած երկխոսության շարունակությունը կլինի, որը միտված է քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկու երկրների դաշնակցային փոխգործակցությունը զարգացնելուն»,– ասաց Զախարովան:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր և արտաքին քաղաքական արդական թեմաներ` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Հատուկ ուշադրություն կհատկացվի ընդհանուր ինտեգրացիոն միություններում և այլ միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խնդիրներին»,– հավելեց Մարիա Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում