ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները սոցցանցերում ահաբեկիչներ հավաքագրողների բացահայտման վարժանքներ կանցկացնեն

ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները սոցցանցերում ահաբեկիչներ հավաքագրողների բացահայտման վարժանքներ կանցկացնեն

ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները սոցցանցերում ահաբեկիչներ հավաքագրողների, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հաձնակատարների բացահայտման վարժանքներ կանցկացնեն ընթացիկ տարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների 10-րդ խորհրդակցությունում: 

Համատեղ հակաահաբեկչական վարժանքները կանցկացվեն մայիսի վերջին եւ հունիսի սկզբին վեց պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի տարածքում՝ այդ երկրների հատուկ ծառայությունների, զինվորականների եւ մի շարք այլ լիազոր մարմինների ներգրավմամբ: Վարժանքների եզրափակիչ փուլը տեղի կունենա Տաջիկստանում:

ԱՊՀ-ի մասնակից պետությունների ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցում են ԱՊՀ-ի 10 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում