ՀՅԴ-ն հրապարակեց համամասնական ցուցակը. այն կգլխավորի Արմեն Ռուստամյանը

ՀՅԴ-ն հրապարակեց համամասնական ցուցակը. այն կգլխավորի Արմեն Ռուստամյանը

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հրապարակել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին 30 թեկնածուների անունները:

Փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեց, որ ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Երկրորդ հորիզոնականում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կուրղինյանն է, հինգերորդը՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետև հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան, Արտակ Սարգսյան, Նունե Պետրոսյան, Արտավազդ Սահակյան, Աշոտ Սիմոնյան, Արթուր Եղիազարյան, Լիլիթ Մանուկյան, Հայկ Առաքելյան, Արթուր Ղազարյան, Վազգեն Մանասյան, Ժասմեն Մանասյան, Արսեն Համբարձումյան, Վահան Գեղամյան, Գագիկ Գևորգյան, Մարինե Հունանյան, Իշխան Սաղաթելյան, Ռոմիկ Մանուկյան, Արտաշես Շահբազյան, Անահիտ Հարությունյան, Սերգեյ Լոքյան, Կարեն Շահմուրադյան:

Ընդհանուր առմամբ՝ ՀՅԴ-ի ցուցակներում ընդգրկված է 170 անձ, որոնցից 45-ն անկուսակցական են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում