Կիմ Չեն Նամի մահվան գործով առաջին ձերբակալություններն են կատարվել Մալայզիայում

Կիմ Չեն Նամի մահվան գործով առաջին ձերբակալություններն են կատարվել Մալայզիայում

Մալայզիայի իշխանությունները մի քանի ձերբակալություններ են կատարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ 45-ամյա Կիմ Չեն Նամի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հայտնել է Malaysia Daily մալայզիական հրատարակությունը: 

Նրա տվյալներով՝ ձերբակալվել է այն տաքսիստը, որը, ինչպես ենթադրվում է, Քուալա-Լումպուրի օդանավակայան էր բերել երկու կանանց, որոնք ավելի ուշ հարձակում են կատարել Կիմ Չեն Նամի վրա:

Նաեւ ձերբակալվել է մի կին. հրատարակությունը նշում է, որ նա վիետնամցի է: Ոստիկանությունը շարունակում է երկրորդ կնոջ եւ չորս տղամարդկանց հետախուզումը:

Սպասվում է, որ ոստիկանությունն առաջիկա ժամերին հայտարարություն կհրապարակի Կիմ Չեն Նամի մահվան վերաբերյալ: Քուալա-Լումպուրի հիվանդանոցում աշխատանքը շարունակում են դատաբժշկական փորձագետները, բուժհաստատություն են հրավիրվել ԿԺԴՀ-ից դիվանագետներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում