ԱՄՆ-ը 400 մլրդ դլար կհատկացնի միջուկային ուժերի արդիականացման համար

ԱՄՆ-ը 400 մլրդ դլար կհատկացնի միջուկային ուժերի արդիականացման համար

ԱՄՆ-ի միջուկային ուժերի արդիակացման ծրագիրն առաջիկա տասը տարում կպահանջի շուրջ 400 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս թվերը բերված են Projected Costs of U.S. Nuclear Forces, 2017 to 2026 զեկույցում: Փաստաթուղթը հրապարակել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչությունը: 

Վարչության նախորդ գնահատումը վերաբերել Է 2015 – 2024 թվականն ընկած ամանակահատվածի ծախսերին եւ կազմել Է 348 միլիարդ դոլար:

Զեկույցի համաձայն՝ 189 միլիարդ դոլարը կծախսվի միջուկային զենքի ռազմավարական կրողների վրա (ներառյալ 90 միլիարդ դոլար ծովային հրթիռների եւ 43-ական միլիարդ դոլար հորանային հրթիռների եւ ռմբակոծիչների համար, ինչպես նաեւ 13 միլիարդ դոլար այդ բնագավառի մշակումների համար):

Այլ ծախսերի թվում 9 միլիարդ դոլար կտրամադրվի մարտավարական միջուկային զենքին, 87 միլիարդ՝ միջուկային-զինագործական համալրիրի եւ հետազոտական լաբորատորիների համար եւ 58 միլիարդ՝ միջուկային ուժերի մարտական կառավարման համակարգի, հատուկ կապի պաշտպանված գծերի եւ հրթիռային հարձակման նախազգուշացման միջոցների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում