«Հրապարակ». Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության վարչության պետի պաշտոնից

«Հրապարակ». Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության վարչության պետի պաշտոնից

«Հրապարակ»-ը հիշեցրել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում Առաջին տպարանի շենքի անփույթ և առանց նախազգուշացման պայթեցման առիթով այնքան էր զայրացել, որ խորհրդակցություն էր հրավիրել և երջանկահիշատակ Արմեն Երիցյանին հանձնարարել էր պատասխանատվության ենթարկել նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքում թերանալու համար։

Թերթի տեղեկություններով, Երիցյանը խիստ նկատողություն էր տվել Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին և փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին՝ Ալիկ Սերգեյիչ Սարգսյանի սանիկին։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Երիցյանի մահից 8 օր հետո, երբ նկատողությունից մեկ ամիս էր անցել ընդամենը, Նազարյանն ու Մուշեղ Ղազարյանը կարողացել են նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի միջոցով չեղարկել գրավոր նկատողությունները։ Այդ մասին տեղեկացած վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նախարարին օրերս հանձնարարել է ճշտել, թե ով է հանել նկատողությունը և ինչու, որից հետո՝ նախօրեին, ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը վերականգնել է նկատողության հրամանները։

Ի դեպ, նա ակտիվորեն լծվել է երիցյանական կադրերին ազատելու գործին․ մեր տեղեկություններով՝ Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից, որտեղ նրան նշանակել էր Երիցյանը՝ 2015-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում